Նավալնին դուրս է գրվել գերմանական կլինիկայից

Նավալնին դուրս է գրվել գերմանական կլինիկայից

PanARMENIAN.Net - Հայտնի ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին սեպտեմբերի 22-ին դուրս է գրվել գերմանական «Շարիտե» կլինիկայից։

«Պացիենտի վիճակն այնքան է բարելավվել, որ նա դուրս է գրվել ստացիոնարից։ Նավալնին 32 օր է անցկացրել հիվանդանոցում։ Ելնելով հիվանդի ընթացիկ վիճակից՝ բուժող բժիշկները կարծում են, որ նրա լիովին ապաքինումը հնարավոր է։ Սակայն, դեռևս վաղ է գնահատել նրա ծանր թունավորման պոտենցիալ երկարաժամկետ հետևանքները»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Meduza-ն։

Օգոստոսի 20-ին Նավալնու ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկ-Մոսկվա թռիչքի ժամանակ։ Նա կոմայի մեջ էր ընկել և շտապ հոսպիտալացվել Օմսկում։ 2 օր անց նրան տարհանեցին Բեռլին։ Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով։ Սեպտեմբերի 7-ին բժիշկները դուրս են բերել նրան բժշկական կոմայից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---