Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվի23 սեպտեմբերի 2020 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվելու, փոխանցում է Panorama.am-ը։ Նա հայտնել է, որ ոչ միայն չի ինքնաառաջադրվելու, այլև առաջադրումներ չի կատարելու։ «Այս պահի դրությամբ դեռևս չկա առաջադրված թեկնածու, կտեսնենք՝ ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը, ինչպիսի ելույթներ կունենան, ինչ տեսլական են պատկարեցանում, ինչպիսի գնահատական կտան ստեղծված իրավիճակին, ինչպես կպատկերացնեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծումները, ըստ այդմ էլ մոտեցում և դիրքորոշում կլինի»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ում օգտին է քվեարկելու։ Դատավորը նաև նշել է, որ մինչև հունիսի 26-ը, Սահմանադրական դատարանը բնականոն աշխատանքի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել: Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը, մասնավորապես ենթադրում էր Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի և 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունների դադարեցում։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |