Թուրքիան շարունակում է ՀՀ հասցեին բարձր մակարդակներում սպառնալիքներ հնչեցնել23 սեպտեմբերի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը Հայաստանին մեղադրել է «տարածաշրջանն ապակայունացնելու և բախումներ հրահրելու մեջ»: Թուրքիայի պաշտոնական շրջանակները շարունակում են հայտարարություններ անել սահմանագոտու Տավուշի հատվածում «հայկական գնդակից ադրբեջանցի զինվորի սպանության» կապակցությամբ: Սպանության մասին հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմը, ինչը, սակայն չի հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Նա կրկնել է ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջի գրառման մեջ տեղ գտած սպառնալից ձևակերպումը՝ ասելով. «Հայաստանը թող իմանա, որ կրակի հետ է խաղում», գրում է Ermenihaber-ը: Չելիքը հավելել է, որ Թուրքիան ցանկացած պարագայում կանգնած է իր ադրբեջանցի եղբայրների ու Ադրբեջանի կողքին: «Զինվորի սպանության» լուրի առնչությամբ արդեն, ի պաշտպանություն Ադրբեջանի, հայտարարություններ են արել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իսկ նախագահ Ռեջեփ Էրդողանն զանգահարել ու ցավակցություն է հայտնել Ալիևին: Չավուշօղլուն ասել էր, թե Հայաստանին կոչ է անում «վերջ տալ ագրեսիային և խելքը գլուխը հավաքել», իսկ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է։ Տավուշում, հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսյան սրացումից սկսած Թուրքիան տարբեր մակարդակներով պարբերաբար ագրեսիվ հակահայկական հայտարարություններ է անում, ընդհուպ իրեն հայտարարել է Արցախյան հակամարտության կողմ։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |