ՀՅԴ-ականներն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀՀ ներքաղաքական զարգացումները

ՀՅԴ-ականներն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀՀ ներքաղաքական զարգացումները

PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական զարգացումները։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, տեղեկացնում է ՀՅԴ գրասենյակը։

Անդրադարձ է եղել Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացներին, Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները՝ «գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը», հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---