ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի 2 ամսվա ռեկորդ է՝ 374 վարակված![]() 24 սեպտեմբերի 2020 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 48,251-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 374-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վերջին անգամ 300-ից ավելի նոր դեպքերի ցուցանիշ գրանցվել է հուլիսի 24-ին՝ 383։ Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 945 դեպք կա, այլ պատճառով՝ 292։ Ապաքինվել է ևս 240 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 43,266 է, փաստացի բուժվողներինը՝ 3748։ Մեկ օրում թեստավորվել է 3913 մարդ։ Ընդհանուր առմամբ, 272,235 թեստ է արվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |