Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք կա24 սեպտեմբերի 2020 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (Covid-19) 9 նոր դեպք, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Վարակակիրներից 8-ը Ստեփանակերտ քաղաքի, 1-ը՝ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի բնակիչներ են: Խնածախի և Ստեփանակերտի 4 քաղաքացու մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է ևս 2 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 394 մարդու մոտ, որից 329-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 63, ընդհանուր մեկուսացված է 85 քաղաքացի: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 73 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ կատարվել է 13,862 փորձանմուշի հետազոտություն: Համավարակի բռնկումից ի վեր Արցախում վարակից մահվան դեպքեր չեն գրանցվել, 2-ի անձի մոտ վարակը հաստատվել է, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |