Վրաստանում կորոնավիրուսի 259 նոր դեպք կա24 սեպտեմբերի 2020 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 259 նոր դեպք է գրանցվել։ Սա օրական ամենամեծ ցուցանիշն է երկրում համավարակի բռնկումից ի վեր։ Նախորդ հակառեկորդը գրանցվել է սեպտեմբերի 23-ին՝ 227 դեպք։ Նոր դեպքերի մեծ մասը գրանցվում է Աջարիայում։ Ըստ վարակի մշտադիտարկման StopCov պաշտոնական կայքի՝ ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է 4399 վարակակիր, որից ապաքինվել է 1705-ը, բուժումը շարունակում է 2669-ը։ Մահվան 25 դեպք է գրանցվել։ Կարանտինում 5390 մարդ կա։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ռիսկերը հաշվի առնելով և կետային սահմանափակումներով, նորմալ կյանքը երկրում պետք է վերականգնվի, գրում է Sputnik Georgia-ն։ Նա հավելել է, որ պետք է վերսկսի ուսումնական գործընթացը, այդ թվում՝ տարրական դասարանների աշակերտների համար։ Նա հավելել է, որ վիրուսի տարածման դեմ պետք է պայքարել՝ պահպանելով տարրական կանոնները, հեռավորությունն ու դիմակ կրելու պահանջը, այլ ոչ թե խիստ սահմանափակումներով և էկոնոմիկայի կասեցմամբ։ Վրաստանում զանգվածային հարսանիքները, հուղարկավորություններն ու հոգեհանգիստներն արգելվել են։ Երկրի մեծ քաղաքներում դպրոցների բացումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը՝ սեպտեմբերի 15-ից դասերն առցանց են ընթանում։ Կորոնավիրուսի տարածման համաճարակային իրավիճակի վատթարացում Վրաստանում նկատվում է սեպտեմբերի սկզբից։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |