«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ». Ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը՝ իրեն սպառնացած ադրբեջանցիներին

«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ». Ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը՝ իրեն սպառնացած ադրբեջանցիներին

PanARMENIAN.Net - Արցախի Շուշիի քույր քաղաք ճանաչված Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն քաղաքապետարանի բակում ծածանվող Արցախի դրոշի պատճառով սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիներից:

Օգոստոսի 25-ին երեք ադրբեջանցի մտել է քաղաքապետարան, ներկայացել որպես զբոսաշրջիկ, պահանջել Արցախի դրոշն իջեցնել, ապա սպառնալիքներ հնչեցնել:

«Սա Ադրբեջանը չէ, և ձեր որոշելունը չեն այստեղի օրենքներն ու կարգերը»,- հիշեցրել է նա։

Մուրիեն ասել է, որ սպառնալիքներ է ստանում ոչ միայն բռնապետական Ադրբեջանից, այլև Բաքվի դաշնակից Թուրքիայից:

«Ոչ ոք չի կարող որոշել, թե ում հետ շփվենք: Ադրբեջանը, Ալիևը և նրա դաշնակիցները պետք է հասկանան, որ մենք ենք ընտրում մեր սեփական ընկերներին», - գրել է նա Facebook-ում։

2014-ին Արցախի Շուշի և Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր։ Քաղաքապետը հռչակագրից հետո ընդգրկվել է Ադրբեջանի «սև ցուցակում»։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---