Ղազախստանը հրաժարվել է մահապատժից24 սեպտեմբերի 2020 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանը պաշտոնապես միացել է մահապատժի վերացման ՄԱԿ-ի միջազգային արձանագրությանը։ Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշումը բացատրել է մարդու կյանքի և արժանապատվության հիմնարար իրավունքներին հավատարմությամբ։ Sputnik Kazakhstan-ի փոխանցմամբ՝ Ղազախստանում մահապատիժ չի կիրառվում 2003 թվականի նախագահի մորատորիումով։ Փաստաթղթով կասեցվել է բոլոր մահապատիժների դատավճիռների կատարումը, միաժամանակ, սակայն, դրանով դատարաններին չի արգելվել մահապատժի դատավճիռներ կայացնել: Իսկ 2004-ին ցմահ ազատազրկումը ներդրվել է որպես մահապատժին այլընտրանքային պատիժ։ Ղազախստանում մահապատժի դատավճիռ վերջին անգամ կայացվել է 2016 թվականի նոյեմբերի 2-ին ահաբեկիչ Ռուսլան Կուլեկբաևի հանդեպ, նա Ալմաթիում 10 մարդ էր գնդակահարել։ Հանցագործը իր պատիժը կրում է հատուկ ռեժիմով բանտում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |