Covid-19-ից 2 պայմանագրայինի մահվան լուրը նոր չէ. Վիրուսի ընթացքում ԶՈւ-ում 2 մահ է եղել

Covid-19-ից 2 պայմանագրայինի մահվան լուրը նոր չէ. Վիրուսի ընթացքում ԶՈւ-ում 2 մահ է եղել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից պայմանագրային երկու զինծառայողի մահվան վերաբերյալ տվյալները նոր չեն, դեպքերը տարբեր ամիսների են տեղի ունեցել, PanARMENIAN.Net ին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Դեպքերը նոր չեն, ինչպիսի տպավորություն ստացվում է հրապարակումներից: Դրանցից մեկը տեղի է ունեցել հունիսի սկզբին, մյուսը՝ օգոստոսին: Այսինքն այս երկու դեպքն արձանագրվել է համավարակի ամբողջ ընթացքում»,- նշեց նա։

Ավելի վաղ մամուլում լուր էր տարածվել, թե պայմանագրային 2 զինծառայող է մահացել կորոնավիրուսից։ Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 48,251-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 945 դեպք կա, այլ պատճառով՝ 292։ Առողջացածների ընդհանուր թիվը 43,266 է, փաստացի բուժվողներինը՝ 3748։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---