ԱՄՆ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը

ԱՄՆ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ԱՄՆ-ում ձերբակալվել է այդ երկրի օրենսդրության խախտման պատճառով, PanARMENIAN.Net ին ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ Գևորգյանի ձերբակալումը Հայաստանում հարուցված քրգործի հետ կապ չունի։

«ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է, որ Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակում։ Տեղեկացվել են նաև նրա գտնվելու վայրի և իրավասու մարմինների տրամադրության տակ գտնվելու վերաբերյալ, դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ ներկայացնելու համար ԱՄՆ իրավասու մարմիններին՝ նրան ՀՀ-ին հանձնելու գործընթացի նպատակով»,- նշեց նա։

Աբրահամյանի խոսքով` ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև բացակայում է քրգործերով անձանց հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագիրը, և որոշակի առանձնահատկություններ կան այս դեպքում գործընթացի կազմակերպման առումով։

Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ 5-րդ և 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը 2012-2019թթ․ ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր 2017 և 2018 թվականների գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել է ԱՄՆ-ում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով 3 անշարժ գույքի տվյալներ: Հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիքը) և 310-րդ հոդվածի 1-ին մասով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հարուցվել է քրեական գործ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---