Հայ-ռուսական վարժանքներ․ Պայմանական թշնամու տարածք ներթափանցած դեսանտն առգրավել է փաստաթղթեր և գերի վերցրել

Հայ-ռուսական վարժանքներ․ Պայմանական թշնամու տարածք ներթափանցած դեսանտն առգրավել է փաստաթղթեր և գերի վերցրել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին ՊՆ «Ալագյազ» զորավարժարանում հայ-ռուսական միացյալ ուժերն անցկացրել են «Կովկաս 2020» միջազգային զորավարժության՝ Հայաստանում անցկացվող վարժանքի կրակային փուլը: Ընդհանուր խաղարկվել են պաշտպանական և հակահարձակման սցենարներ։

ՊՆ փոխանցմամբ՝ զորավարժությանը մասնակցել են մոտոհրաձգային ստորաբաժանումներ, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ՝ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ։

Սցենարով՝ հարվածային Մի-24Պ և գրոհային Մի-8ՄՏ ուղղաթիռներից հետախույզները դեսանտավորվել են պայմանական թշնամու տարածքում: Հաղթահարելով ջրային պատնեշը՝ նրանք ներթափանցել են պայմանական ահաբեկչական բազա, առգրավել գաղտնի փաստաթղթեր և գերի վերցրել:

Տանկային անձնակազմերը մարտավարական հնարքներով ոչնչացրել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան, կրակի կառավարումն ապահովել են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները: Մարտական պայմաններում կիրառվել են նաև «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Դ-30 հաուբից հրանոթներ, «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանքներ, «Սանի» ականանետային համակարգեր։

Հայաստանում անցկացված փուլին ներգրավվել է ավելի քան 1500 զինծառայող և մոտ 300 զինտեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր։

Զորավարժությունը մեկնարկել էր սեպտեմբերի 21-ին՝ Ռուսաստանի բանակի հարավային ռազմական շրջանում։ Զորավարժությանը ներգրավված է մոտ 80,000 զինծառայող, որոնցից ընդհանուր 1000-ը՝ Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմանից և Պակիստանից, մնացածը՝ Ռուսաստանից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---