«Իմ քայլից» Գայանե Աբրահամյանը մանդատը վայր է դնում

«Իմ քայլից» Գայանե Աբրահամյանը մանդատը վայր է դնում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը, հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Միրզոյանը հիշեցրել է, որ օրենքի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հայտարարումէ այդ մասին, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն,։ Դրա հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։

Աբրահամյանը 2018-ի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---