Փաշինյան․ Եթե սկսենք կոնֆիդենցիալ ինֆորմացիա տարածել, Ադրբեջանի ներքաղաքական վիճակը կարող է ապակայունանալ

Փաշինյան․ Եթե սկսենք կոնֆիդենցիալ ինֆորմացիա տարածել, Ադրբեջանի ներքաղաքական վիճակը կարող է ապակայունանալ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի բացահայտում: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը՝ խորհուրդ տալով ադրբեջանցի գործընկերներին չգնալ այդ ճանապարհով։

«Եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ տարածաշրջանում բավական լարված իրավիճակ է, վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է հայկական կողմին մեղադրել բանակցությունները վիժեցնելու մեջ։

«Հայաստանի և Արցախի դիրքորոշումը խիստ կառուցողական է: Բաքուն փորձում էր բանակցային գործընթացի հիմքում դնել հետևյալ տրամաբանությունը՝ միակողմանի զիջումներ արեք, թե չէ Ադրբեջանն ուժային մեթոդներով կլուծի հարցը: Մենք ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել՝ մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Ղարաբաղի հարցը չունի ուժային լուծում:

Պետք է չարչարվենք, աշխատենք՝ գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար․․․ Խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ: Ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի և՛ Արցախի ժողովրդի համար: Սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում: Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, և ՀՀ-ն ասել է, որ պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է նաև, որ ՀՀ իշխանությունների գործերը, ասելիքը, ասածները բաց և փակ սենյակներում որևէ կերպ իրարից չեն տարբերվում։

Վերջին մի քանի օրն Ադրբեջանի նախագահն առիթը բաց չի թողնում միջազգային ամբիոններից Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար։ Ալիևն ապատեղեկատվություն է տարածել ՄԱԿ-ի ամբիոնից՝ Հայաստանին մեղադրելով այդ երկրի դեմ նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ։ Նրան ձայնակցում է Թուրքիայի ղեկավարությունը՝ աննախադեպ ակտիվություն դրսևորելով այս հարցում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---