ԱԳՆ-ն՝ Ալիևին․ Միայն ժողովրդի մանդատը վայելող իշխանությունն է ունակ արտահայտելու փոխզիջման հասնելու կամքը25 սեպտեմբերի 2020 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթը՝ նշելով, որ միայն ժողովրդի մանդատը վայելող իշխանություններն են ունակ արտահայտելու փոխզիջման հասնելու քաղաքական կամքը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանին մեղադրել է այդ երկրի դեմ նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ։ Ալիևը կոչ է արել միջազգային հանրությանը «զսպել Հայաստանին հերթական ռազմական ագրեսիայից»։ «Տարածաշրջանի ժողովուրդները ժառանգել են բարդ հակամարտություն, որի վերջնական հանգուցալուծումը ենթադրում է այնպիսի տարբերակի համաձայնեցում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդների համար: Միայն այդ ժողովրդների մանդատը վայելող իշխանություններն են ունակ արտահայտելու փոխզիջման հասնելու և խաղաղություն հաստատելու քաղաքական կամքը: Հայաստանում և Արցախում ձևավորվել են իշխանություններ, որոնք ստացել են ժողովրդական քվե և պատրաստ են երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների հետ: Իշխանությունը հորից ժառանգած և մեկ ընտանիքի շրջանակում այն կիսող Իլհամ Ալիևն այդպիսի առաջնորդ չէ: Նրա իշխանությունը մշտապես հիմնված է եղել հակամարտության շահարկման, սեփական հասարակությունում ՀՀ-ի և հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի արմատավորման, այլ ոչ թե սեփական հասարակության կարիքների լուծման վրա»,- ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ: Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունն աշխարհում հանդես է գալիս որպես ավտորիտար և ռեպրեսիվ ռեժիմ, որն օգտագործում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակը, սեփական ժողովրդին լռեցնելու համար: Վերջին մի քանի օրն Ադրբեջանի նախագահն առիթը բաց չի թողնում միջազգային ամբիոններից Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար։ Նրան ձայնակցում է Թուրքիայի ղեկավարությունը՝ աննախադեպ ակտիվություն դրսևորելով այս հարցում։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |