Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ ահաբեկչություն է եղել25 սեպտեմբերի 2020 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության նախկին շենքի մոտակայքում 4 անցորդ է դանակահարվել: Իրավապահները հանցագործությունը քննում են որպես ահաբեկչություն։ Ավելի վաղ ամսագիրը վերահրապարակել էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարները, որոնք պատճառ էին դարձել 2015 թվականի ահաբեկչությանը։ La Parisien-ի փոխանցմամբ՝ թաղամասը, որտեղ պատահել է դեպքը, շրջափակված է ոստիկանների կողմից։ Նախնական տեղեկություններով՝ մինչև 4 մարդ է վիրավորվել։ Հանցագործները փախել են, ոստիկանները հայտնաբերել են 2 կասկածյալի։ Բնակիչներին խորհուրդ է տրվել չլքել իրենց տները։ Ոստիկանները փորձում են պարզել հանցագործության կապն ամսագրի հետ։ 2015-ի հունվարի 7-ին ահաբեկիչները հարձակվել էին Charlie Hebdo-ի փարիզյան խմբագրության վրա: 12 մարդ էր զոհվել, իսլամիստների գրոհը վրեժ էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարի համար: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում Լավրով․ Պուտինին զարմացրել էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լավրովը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ղեկավարության հետ Փաշինյանի շփումներից Խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու անդամների տները մոտ 40 հասցեում Խուզարկել են Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի և այլոց տները Ստեփանյան․ Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 11,000–ն արտագաղթել է ՀՀ-ից Ըստ նրա, կան նաև այլ տվյալներ՝ 15,000 արտագաղթածի մասին |