Չայցելել սահմանամերձ համայքներ․ ԱՄՆ-ի կոչը՝ ՀՀ-ում և Ադրբեջանում գտնվող քաղաքացիներին

Չայցելել սահմանամերձ համայքներ․ ԱՄՆ-ի կոչը՝ ՀՀ-ում և Ադրբեջանում գտնվող քաղաքացիներին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին գրեթե միաժամանակ Միացյալ Նահանգներն իր երկրի՝ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող քաղաքացիներին կոչ է արել խուսափել Արցախի սահմանի և հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում գտնվող տարածքներ այցելելուց, հետևել լուրերին։

Մասնավորապես, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորել է խուսափել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում ճամփորդելուց, այդ թվում՝ Դիլիջան ազգային պարկից հյուսիս M4 և M16 մայրուղիներից արևելք ընկած տարածքից մինչև Տավուշի մարզի՝ Վրաստանի հետ սահմանը: Միաժամանակ դեսպանությունը կոչ է արել չճամփորդել նաև Արցախ, հետևել լուրերին։

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը իր քաղաքացիներին հորդորել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջին բռնությունների ֆոնին խուսափել Ապշերոնի թերակղզուց դուրս «ոչ էական այցելություններից»: Իսկ դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքներին հրահանգվել է Ապշերոնի թերակղզուց դուրս չգալ։

Հուլիսի 12-ից 16-ը հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտեր են ընթացել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Մարտական գործողություններից հետո իրավիճակը սրվել է թե սահմանին, թե քաղաքական դաշտում։ Իրավիճակին իր ագրեսիվ հռետորաբանությամբ փորձում է խառնվել նաև Թուրքիան։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---