Արցախի ՊԲ-ն հակառակորդի 2 ուղղաթիռ և 3 ԱԹՍ է խոցել

Արցախի ՊԲ-ն հակառակորդի 2 ուղղաթիռ և 3 ԱԹՍ է խոցել

PanARMENIAN.Net - Ադրբեջանն Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և 3 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը հարձակվել է Արցախի վրա։ Ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը գրում է, որ Ադրբեջանը մի քանի ուղղություններով օդային հարվածներ է հասցրել Արցախի ռազմական և քաղաքացիական կետերի ուղղությամբ, նախնական տեղեկություններով՝ Մաղավուզ, Իվանյան, օդանավակայան, Ստեփանակերտ, Մարտակերտ, Շուշվա ՀՕՊ։ Նրա խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ ռազմաճակատի ճեղքում չկա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---