Արցախի նախագահի խոսնակ. Հակառակորդը հրետակոծում է նաև Ստեփանակերտը

Արցախի նախագահի խոսնակ. Հակառակորդը հրետակոծում է նաև Ստեփանակերտը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,- նշել է նա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակն օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները, ըստ անհրաժեշտության, կամփոփվեն և կհաղորդվեն: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ նշել էր, որ Ադրբեջանն Արցախի ուղղությամբ նաև օդային և հրթիռային հարձակում է սկսել։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և 3 անօդաչու թռչող սարք։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---