Փաշինյանը հետախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Փաշինյանը հետախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

PanARMENIAN.Net - Հայկական կողմի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: Ռուսական կողմը խիստ անհանգստություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ:

Նշվել է, որ այժմ կարևոր է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ հակամարտության հետագա էսկալացիան զսպելու համար, կարևորը՝ դադարեցնել ներկայումս ընթացող ռազմական գործողությունները:

Վերջին տվյալներով՝ հայկական կողմը հակառակորդի 3 ուղղաթիռ է խոցել, մոտ 20 ԱԹՍ, 30 տանկ ու հետևակի մարտական մեքենաներ: Արցախի պաշտպանության փոխնախարար Արթուր Սարգսյանի խոսքով՝ նախնական, Արցախի ԶՈւ-ն 16 զոհ ունի ու հարյուրից ավելի վիրավոր: Վարչապետ Փաշինյանը հայտնել է նաև ԱՀ քաղաքիականների շրջանում զոհերի ու վիրավորների մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---