Քարդաշյանի կոչն ԱՄՆ-ին՝ Կոնգրեսից ու Սպիտակ տնից պահանջել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախում27 սեպտեմբերի 2020 - 23:36 AMT PanARMENIAN.Net - Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ Արցախում հայերը հարձակման են ենթարկվել, և տեղի ունեցողը, չնայած ապակողմնորոշող լուրերին, ուղղակի «բախումներ չեն»։ Նա հայտնել է, որ աղոթում է խիզախ տղամարդկանց և կանանց համար, որոնք վտանգում են իրենց կյանքը` հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության։ Քարդաշանի խոսքով՝ Հայաստանը դարձել է չհրահրված ադրբեջանական հարձակումների և դրանց ուղեկցող կանխատեսելի ապատեղեկատվական արշավի զոհը: Նա Բաքվին կոչ է արել դադարեցնել հարձակողական ուժի կրառումը, ԱՄՆ-ին՝ ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին և զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք և զինյալներ չուղարկել Բաքու։ Քարդաշյանը դիմել է իր հետևորդներին՝ խնդրելով կոչ անել ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: «Ադրբեջանն արգելափակում է սոցցանցերը՝ բացառությամբ պատերազմական քարոզչության նյութերի»,- գրել է Քարդաշյանը Twitter-ում: Հայազգի աստղն իր հետևորդներին խնդրել է դիմել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին, իսկ միջազգային դիտորդներին կոչ արել հետաքննել և դիմել միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցների՝ կանխելու իրավիճակի անիմաստ սրումն ու ողբերգությունը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր |