ՊԲ-ն հակագրոհով հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա է առգրավել՝ մարտական լրակազմի հետ

ՊԲ-ն հակագրոհով հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա է առգրավել՝ մարտական լրակազմի հետ

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա՝ ՀՄՄ-3։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե՛ ռազմական օբյեկտներ, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։ Նախնական տվյալներով՝ Արցախի ՊԲ-ում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել է նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---