Թրամփ․ Կտեսնենք՝ կարող ենք արդյոք կանգնեցնել մարտերը

Թրամփ․ Կտեսնենք՝ կարող ենք արդյոք կանգնեցնել մարտերը

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներն ուշադրությամբ հետևում է Արցախում ծավալվող պատերազմական գործողություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք դրան։ Այդ տարածաշրջանում բազմաթիվ լավ հարաբերություններ ունենք, կտեսնենք՝ կարող ենք արդյոք կանգնեցնել մարտերը»,- մասնավորապես, ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախում մարտական գործողությունները շարունակվել են, հայկական բանակը վերականգնել է որոշ կորցրած դիրքեր։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---