ԱՊԿ․ Կոչ Ադրբեջանին՝ դադարեցնել ռազմական գործողությունները, սատարում ենք ԼՂ-ին

ԱՊԿ․ Կոչ Ադրբեջանին՝ դադարեցնել ռազմական գործողությունները, սատարում ենք ԼՂ-ին

PanARMENIAN.Net - Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ Նա կոչ է արել վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ բանակցությունները և նշել, որ սատարում են Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:

«Մենք Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հատկապես նրանք, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ: Կազմակերպության գլխավոր քարտուղարությունը կրկին հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացը փրկելու և վերսկսելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ընդգծում, որ այդ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի և 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքների վրա»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Նա նաև կոչ է արել օտարերկրյա տերություններին զերծ մնալ զինված հակամարտությանը միջամտելուց և իրավիճակը սրելուց։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 31 զոհ կա, հարյուրից ավելի վիրավոր: Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ Ավելի վաղ Արցախի նախագահը հայտարարել էր, որ ԼՂ-ի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---