Ադրբեջանը 10 միավոր զրահատեխնիկա է կորցրել․ ՊԲ-ի նոր տեսանյութը

Ադրբեջանը 10 միավոր զրահատեխնիկա է կորցրել․ ՊԲ-ի նոր տեսանյութը

PanARMENIAN.Net - Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների դեմ ծավալված տանկային մարտում կորցրել է 10 միավոր զրահատեխնիկա, հայտնում են Արցախի ՊԲ-ից։

«Մարտական գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 58 զոհ կա: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---