ՌԴ պատգամավոր․ ԼՂ հարցով Էրդողանի հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակի վրա

ՌԴ պատգամավոր․ ԼՂ հարցով Էրդողանի հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակի վրա

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե ժամանակն է վերջ տալու Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացիային», արդեն իսկ բարդ իրավիճակում միայն յուղ է լցնում կրակի վրա: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան:

Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ եկել է ժամանակը «վերջ տալու Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացմանը»:

Ըստ պատգամավորի՝ նման հայտարարությունները վտանգավոր են, փոխանակ արյունահեղությունները դադարեցնելու փորձ անելու, միայն յուղ են լցնում կրակի վրա՝ կողմերին դրդելով չմտածված գործողությունների։

«Էրդողանը փորձում է ամրապնդել իր «ուժային» իմիջը, բայց չի կարող չհասկանալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը ձեռնտու չէ որևէ մեկին, այդ թվում՝ Թուրքիային: Արդյո՞ք Էրդողանի համար բավական չի Սիրիայից փախստականների հոսքը, որի հիմնական մեղավորներից է», - ասել է Պանինան։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 58 զոհ կա։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---