Մխիթարյանի կոչը միջազգային հանրությանը՝ անհապաղ միջամտել29 սեպտեմբերի 2020 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ անդրադառնալով Արցախում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերին, կոչ է արել միջազգային հանրությանը, դաշնակիցներին, անհապաղ միջամտել` հերթական ցեղասպանությունից խուսափելու համար։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Լեռնային Ղարաբաղում ծանր մարտերը շարունակվում են, շատ զոհեր կան երկու կողմից։ Ռմբակոծվում է նաև ՀՀ տարածքը։ Խստորեն դատաարտում եմ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսված Ադրբեջանի հարձակումը խաղաղ բնակչության դեմ։ Մարդկայնության դեմ այս բռնության և ոճրագործության դադարեցումը կենսական նշանակություն ունի։ Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունն այս հարձակմանը, այդ թվում ՝ հայերի դեմ գրոհելու համար օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների հավաքագրումը»,- ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատ շատ են։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |