Հարձակման սկզբից Ադրբեջանը 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակատեղիի վրա

Հարձակման սկզբից Ադրբեջանը 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակատեղիի վրա

PanARMENIAN.Net - Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադ» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա՝ անմիջպես մանկապարտեզի և դպրոցի հարևանությամբ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել։

Ռուսական կամ սովետական արտադրության «Գրադերի» հեռահարությունն այնքան չէ, որ արկերը շփման գծից հասնեն մայրաքաղաք, սակայն ադրբեջանցիներն ունեն նաև իսրայելական lynx ու թուրքական T-122 համակարգեր` նույն 122 մմ տրամաչափի, ավելի մեծ հեռահարությամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատ շատ են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---