Կրեմլի կոչը մյուս երկրներին՝ յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին

Կրեմլի կոչը մյուս երկրներին՝ յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին

PanARMENIAN.Net - Կրեմլը կոչ է արել մյուս երկրներին յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ կողմերին պետք է համոզել վերդառանալ քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։

«Կրեմլում վստահ են, որ Ադրբեջանին կամ ՀՀ-ին ռազմական աջակցության կամ ռազմական ակտիվության մասին հայտարարությունները միայն յուղ են լցնում հակամարտության կրակին։ Մենք կտրականապես դեմ ենք դրան և համաձայն չենք նման հարցադրմանը»,- ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկեր երկրներին, ինչպիսին է նաև Թուրքիան, ամեն ինչ անել՝ համոզելու համար հակամարտող կողմերին վերադառնալ խաղաղ կարգավորմանը քաղաքական դիվանագիտական ճանապարհով»,-ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ «ՌԴ-ն մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ տարբեր մակարդակներում»։

«Մենք հավաքում ենք շփման գծում կատարվողի մասին ամբողջ տեղեկատվությունը, հետևում ենք բոլոր նորություններին, վերլուծում ենք իրավիճակը և օգտագործում ենք այդ գիտելիքները մեր դիրքորոշման ձևավորման և ԵԱՀԿ խմբի մեր գործընկերների հետ մեր հետագա քայլերը որոշելու համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 83 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---