Փաշինյան․ Թուրքիան առիթ է փնտրում իր զորքն Ադրբեջան մտցնելու համար

Փաշինյան․ Թուրքիան առիթ է փնտրում իր զորքն Ադրբեջան մտցնելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի տեղեկություններով՝ Թուրքիան առիթ է փնտրում Արցախյան հակամարտության մեջ իր ներգրավվածությունը մեծացնելու և զորքը Նախիջևան մտցնելու համար։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններում ներգրավված է նաև Թուրքիան, և անգամ կան մասեր, որտեղ մարտական գործողություններն է ղեկավարում։ Այս մասին ռուսական «Ռոսիա24-ի» եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայկական կողմը տեղեկություններ ունի, որ Նախիջևանում արդեն իսկ թուրքական բանակի մի քանի ստորաբաժանումներ կան։ Եվ դա գաղտնիք չէ, քանի որ դեռ օգոստոսին Նախիջևանում համատեղ զորավարժություններ են անցկացրել Թուրքիան և Ադրբեջանը։

«Այս պատերազմը սկսվեց որպես այդ զորավարժությունների շարունակություն»,– ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիային և պահանջի դուրս գալ Հարավային Կովկասից, քանի որ դա «ոչ մի լավ բանի չի բերելու և կարող է ընդարձակել պատերազմի մասշտաբները»։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---