Ինչպես պաշտպանել սոցցանցերն ու էլ.փոստն ադրբեջանցիների հարձակումից29 սեպտեմբերի 2020 - 22:07 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով, իսկ սեպտեմբերի 29-ին նաև՝ ՀՀ տարածքում՝ Վարդենիսում, ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ է սկսել ու կրակ բացել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Երկու օր է՝ չդադարող ռազմական գործողությունների ֆոնին ինֆորմացիոն պատերազմ էլ է ընթանում․ այս ընթացքում հայերեն բովանդակությամբ ադրբեջանական կողմից ինֆորմացիա է տարածվում, որոշ օգտատերերի հաշիվներ կոտրված են, նրանց էջերում ապատեղեկատվություն է տարածվում։ Սեփական օգտահաշիվները պահպանելու և դրանք հաքերների համար հնարավորինս մատչելի չդարձնելու առաջնային պայմաններից մեկը կասկածելի հղումների վրա չսեղմելն է։ Նման հղումներ կարող են հանդիպել ինչպես ֆեյսբուքյան լրահոսում, այնպես էլ՝ անձնական նամակներով կարող են ուղարկվել Viber-ին ու FB մեսինջերին։ Մի բացեք անծանոթ հաշիվներից ստացած նամակները՝ մանավանդ, երբ նկատում եք, որ դրանք կասկածելի աղբյուրից են կամ բովանդակությամբ։ Եվ, ամենակարևորը, միացրեք երկքայլանի աուտենտիֆիկացիայի, այսինքն՝ սոցցանցի կամ էլ.փոստի միջոցով ձեզ նույնականացնելու մեթոդը։ Դա անելու մի շարք մեթոդներ կան՝ հեռախոսային համարին զանգ կամ sms ստանալու միջոցով, բայց առավել ապահով է ձեր հաշիվը մեկանգամյա գաղտնաբառ տրամադրող ծրագրին միացնել։ Առավել հարմար ու տարածված է Google Authenticator ծրագիրը։ Հոլովակում ներկայացված է, թե ինչպես է պետք ներբեռնել ու օգտագործել Google Authenticator-ը՝ պաշտպանելով Gmail-ը։ Ծրագրով Facebook-ի էջը պաշտպանելու համար անհրաժեշտ է հետևել քայլերի նշված հերթականությանը։ Ծրագրով Twitter-ի էջը պաշտպանելու համար անհրաժեշտ է հետևել քայլերի նշված հերթականությանը։ Instagram-ը պաշտպանելու համար անհրաժեշտ է հետևել տեսանյութի հրահագներին․
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ |