Կորոնավիրուսով ակտիվ հիվանդների թիվը ՀՀ-ում գերազանցել է 5000-ը

Կորոնավիրուսով ակտիվ հիվանդների թիվը ՀՀ-ում գերազանցել է 5000-ը

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 50,359-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 458-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան 2 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 959 դեպք կա, այլ պատճառով՝ 297։

Ապաքինվել է ևս 152 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 44,001 է, փաստացի բուժվողներինը՝ 5102։

Մեկ օրում թեստավորվել է 3146 մարդ։ Ընդհանուր առմամբ, 292,193 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---