ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել վարձկաններին ու ահաբեկիչներին հակամարտության գոտուց

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել վարձկաններին ու ահաբեկիչներին հակամարտության գոտուց

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել դուրս բերել վարձկաններին ու ահաբեկիչներին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտուց: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Ստացվող տեղեկատվության համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության գոտի անօրինական զինված խմբավորումներ են հասցվում, մասնավորապես՝ Սիրիայից ու Լիբիայից՝ մասնակցելու ռազմական գործողություններին»,- ասվում է հաղորդագրությունում:

Գերատեսչությունից նշում են, որ խորապես անհանգստացած են այդ տեղեկություններով, «որոնք բերում են ոչ միայն հակամարտության գոտում առավել մեծ լարվածության, այլև երկարատև վտանգներ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար»։

«Կոչ ենք անում շահագրգիռ երկրների ղեկավարներին միջոցներ ձեռնարկել ահաբեկիչների ու վարձկանների՝ հակամարտության մեջ ներգրավումը թույլ չտալու ու տարածաշրջանից նրանց շուտափույթ հեռացնելու համար», - նշվում է հայտարարությունում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---