Մակրոնը զանգահարել է Պուտինին․ Քննարկել են իրավիճակն Արցախում

Մակրոնը զանգահարել է Պուտինին․ Քննարկել են իրավիճակն Արցախում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Նախագահները «մանրամասն քննարկել են իրավիճակի կտրուկ սրումը ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչպես նաև մտահոգություն են հայտնել շարունակվող մարտական գործողությունների վերաբերյալ», գրում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինն ու Մակրոնը հակամարտող կողմերին կրակի շուտափույթ և ամբողջական դադարեցման և լարվածության թուլացման կոչ են արել։

«Նշվել է, որ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորումն այլընտրանք չունի։ Այդ համատեքստում քննարկվել են փոխգործակցության կոնկրետ պարամետրերը, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Մակրոնը վտանգավոր և չմտածված էր որակել Թուրքիայի քաղաքական հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:Նա նշել էր, որ Ֆրանսիան չափազանց մտահագոված է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով։ «Մենք դա թույլ չենք տա։ Ես հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին՝ Ֆրանսիան կատարելու է իր դերը»,-ասել էր նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---