Կանադայում հետաքննում են երկրի տեխնոլոգիաներն Արցախում կիրառելու հարցը 1 հոկտեմբերի 2020 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը կարգադրել է հետաքննել մեղադրանքները, ըստ որոնց կանադական տեխնոլոգիան կիրառվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ՝ հայերի դեմ։ Հայ-ադրբեջանական սահմանի և Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցիների կողմից օգտագործվող թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում կանադական արտադրության դետալներ կան, օրինակ՝ օպտիկական բաղադրիչներ։ CTV News-ի փոխանցմամբ՝ նման որոշում կայացվել է Կանադայի հայ համայնքի բարձրացրած աղմուկից հետո, թե քաղաքացիական բնակչության և զինվորականների դեմ օգտագործվող թուրքական անօդաչուներում կանադական արտադրության ընկալող-հաղորդող սարք (датчик) է տեղադրված։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ռազմական գործողություններին ներգրավված է նաև Թուրքիան, այդ թվում՝ իր հարվածային թուրքական անօդաչու սարքերով և կործանիչներով։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |