Արցախում վիրավորվել է «Արմենիա TV»-ի օպերատորը

Արցախում վիրավորվել է «Արմենիա TV»-ի օպերատորը

PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական կրակի տակ է ընկել նաև «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, նա տեղափոխվել է հիվանդանոց:

«Վնասվածքը, բարեբախտաբար, թեթև է: Արամ Գրիգորյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է», - գրել է հեռուստաընկերության լուրերի մեկնաբան Էռնա Էլիզբարյանը։

Ավելի վաղ ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնեցին, որ Մարտունիում ադրբեջանական հրետակոծության տակ է ընկել լրագրողների խումբ, Le Monde-ի երկու լրագրող վիրավորվել է և տեղափոխվում է հիվանդանոց։ Ռուսական «Դոժդի» լրագրողը նույնպես ընկել է կրակի տակ, սակայն չի վիրավորվել, նա հայտնել է, որ իր հետ այլ լրագրողներ են եղել, նրանք այժմ նկուղում պատսպարված են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---