Մարտիրոսյան․ Ինչպես վարվել սոցցանցերում

Մարտիրոսյան․ Ինչպես վարվել սոցցանցերում

PanARMENIAN.Net - Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է, թե ինչպես է պետք գործել սոցցանցերում՝ անձնական տվյալների արտահոսքից խուսափելու և հակառակորդին չօգնելու համար։

Նրա խոսքով՝ երբ հրապարակում են տեխնիկայի շարժը կամ Արցախից դեպի ՀՀ շարժվող քաղաքացիների տվյալները, կամ տեղեկություններ՝ որքան մարդ, որտեղից ուր է գնում, թույլ են տալիս թշնամու հետախուզությանը վերահսկել իրավիճակը։

Ըստ մասնագետի՝ պետք չէ նաև հրապարակել զինծառայողների հեռախոսահամարներն ու լուսանկարները՝ նշելով, որ նրանից լուրեր չկան։

«Առավոտի» փոխանցմամբ՝ Մարտիրոսյանն ասել է, որ պետք է նաև խուսափել ֆեյսբուքյան փակ խմբերում այդ տվյալներով փոխանակումից, քանի որ փաստացի սոցիալական հարթակում փակ խումբ գոյություն չունի։

«Եթե պետք է փակ խումբ բացել, ապա շատ ավելի վերահսկելի է Տելեգրամը, այնտեղ ավելի քիչ է կոտրելու հնարավորությունը»,- նշել է նա։

Դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ Ադրբեջանում սահմանափակված է Facebook-ը, Instagram-ը և այլ սոցցանցեր, չի՞ նշանակում, օրինակ, որ այդ հարթակներն ավելի ապահով են դարձել, Մարտիրոսյանը պատասխանել է. «Twitter-ն ավելի ապահով է: Եթե ենթադրում եք, որ սոցցանցերն արգելափակվում են հասարակ քաղաքացիների համար, ապա պետք է հասկանալ, որ իրենց հատուկ ծառայություններն ունեն մուտքեր, և արգելափակումներն էլ մեծ բան չեն արդեն՝ VPN-ներն էլ են փորձում այնտեղ արգելափակել, DNS-ներն էլ: Այնպես որ՝ մտածել, որ եթե այնտեղ մի բան փակեցին, այստեղ ավելի ապահով ենք, այդպես չէ»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---