Գեղարքունիքի 2 բնակավայր է հրետակոծվել. 1 զոհ, 2 վիրավոր կա

Գեղարքունիքի 2 բնակավայր է հրետակոծվել. 1 զոհ, 2 վիրավոր կա

PanARMENIAN.Net - Հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքից (ԱԹՍ-ից) հրթիռ է արձակել Գեղարքունիքի Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, 2 քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ՊՆ խոսնակը նշել է նաև, որ Ադրբեջանը հրետանի է կիրառել Գեղարքունիքի Շատվան գյուղի ուղղությամբ։

«ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն»,-գրել է նա։

Մեծ Մասրիկն ու Շատվանը Վարդենիս-Սոթք ճանապարհի մոտ են գտնվում։ Հոկտեմբերի 1-ի կեսօրին այն հրետակոծվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---