Փաշինյան. Հակառակորդի 4 ԱԹՍ է հայտնվել Կոտայքում ու Գեղարքունիքում

Փաշինյան. Հակառակորդի 4 ԱԹՍ է հայտնվել Կոտայքում ու Գեղարքունիքում

PanARMENIAN.Net - Հակառակորդի 4 անօդաչու աթչող սարք է հայտնվել ՀՀ Կոտայքի մարզում ու Գեղարքունիքի մարզերում: Այդ մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում:

Հայաստանի ՀՕՊ ուժերն արդեն իսկ ոչնչացրել են դրանցից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման ու չեզոքացման գործընթացը»,- նշել է նա:

Րոպեներ անց վարչապետը տեղեկացրեց, որ չորրոդ ԱԹՍ-ն ևս ոչնչացվել է:

Ավելի վաղ սոցցանցերում գրառումներ հայտնվեցին, թե Աբովյան քաղաքի օդային տարածքում ձայներ են լսվում, ինչին ի պատասխան ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք»։

Դրանից քիչ անց Հովհաննիսյանը ևս մեկ գրառում արեց. «Կարևորը ՀՕՊ-ը էֆեկտիվ է աշխատում»:

Մինչև այդ հակառակորդն ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Գեղարքունիքի Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով մեկ հոգի զոհվել էր, ևս 2 քաղաքացիական՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորվում։ Բացի այդ, Ադրբեջանը նաև հրետանի էր կիրառել Գեղարքունիքի Շատվան գյուղի ուղղությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---