«Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր ծառայությունները՝ անվճար. Մինչև հունվարի 1-ը

«Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր ծառայությունները՝ անվճար. Մինչև հունվարի 1-ը

PanARMENIAN.Net - Արցախի նախարգահ Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել սահմանափակել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ կառավարման լիազորությունները ՝ դրանք վերապահելով Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

Մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար։

«Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված լրջագույն խնդիրները և կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական:

Վստահ եմ, որ ռազմական դրության պայմաններում մեզ կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները»,-ասվում է Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---