Փորձագետ․ Նույնիսկ Երևանում բջջայինով խոսելն անվտանգ չէ՝ թուրքերը կարող են գաղտնալսել

Փորձագետ․ Նույնիսկ Երևանում բջջայինով խոսելն անվտանգ չէ՝ թուրքերը կարող են գաղտնալսել

PanARMENIAN.Net - Մեդիաանվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է, որ նույնիսկ Երևանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի։

«Առօրեական խոսակցությունները, իհարկե, հանգիստ շարունակում ենք հեռախոսով խոսել։ Ինչքան շատ, էնքան լավ։ Բայց եթե առաջնագծից, անվտանգության կամ այլ նմանատիպ թեմաների մասին է խոսակցությունը գնում՝ ոչ հեռախոսով։ Օգտագործեք WhatsApp, Telegram, Signal, թեկուզ Facebook Messenger-ի զանգով։ Բայց դե էլի՝ չարժի շատ տարածվել»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---