Էրդողան․ Երուսաղեմը մեր քաղաքն է

Էրդողան․ Երուսաղեմը մեր քաղաքն է

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Երուսաղեմը պատկանում է իր երկրին, փոխանցում է The Times of Israel-ը։

«Այդ քաղաքում, որը մենք ստիպված ենք եղել լքել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, այնտեղ մինչ այժմ կարելի է տեսնել օսմանյան դիմադրություններից հետքեր։ Այսպիսով, Երուսաղեմը մեր քաղաքն է, քաղաք է մեզնից»,- հայտարարել է Էրդողանը։

Օսմանյան կայսրությունը Երուսաղեմում ղեկավարել է 1516-1917 թվականներին:

Նշվում է, որ Թուրքիան վաղուց է ընդգծում Երուսաղեմի հետ իր կապի մասին ու պարբերաբար քննադատում Իսրայելի՝ քաղաքը «հրեականացնելու» փորձերը:

Էրդողանի խոսքով՝ իր երկիրն ու ազգը նաև բախվում է Իսրայելի պաղեստինցիների խնդրին։ Նա նշել է, թե պաղեստինցիները Երուսաղեմում ապրել են հազարավոր տարիներ, սակայն հետո «օկուպացվել են, իսկ նրանց իրավունքները՝ ոտնահարվել»:

«Երուսաղեմի հարցը մեզ համար սովորական աշխարհաքաղաքական հարց չէ։ Ամենից առաջ, Հին քաղաքի ներկայիս տեսքը, որը համարվում է Երուսաղեմի սիրտը, կառուցվել է Օսմանյան սուլթան Սուլեյման Մեծի օրոք»,- հայտարարել է նա։

2017-ի դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և սկսումէ այնտեղ դեսպանություն տեղափոխելու գործընթաց։ 2018-ին բացվեց ԱՄՆ դեսպանատունը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---