Վիվա-ՄՏՍ-ի Z սակագնային պլանն արցախցիներին՝ անվճար 2 հոկտեմբերի 2020 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ից Հայաստանի տարածքում գտնվող արցախցիները կարող են մեկ ամիս շարունակ անվճար օգտվել Վիվա-ՄՏՍ-ի Z սակագնային պլանից: Սակագնային պլանի շրջանակում բաժանորդը ստանում է. - Zoom, Skype, Viber, Whatsapp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից օգտվելու հնարավորություն (փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում (Zoom, Skype՝ մինչև 31.10.2020թ., ներառյալ), - 3 ԳԲ ինտերնետ, - 200 րոպե (ցանցի ներսում, հայաստանյան օպերատորների ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան, «Vodafone Ուկրաինա» [մինչև 31.12.2020թ., ներառյալ) - 10,000 ներցանցային րոպե (200 րոպե փաթեթը սպառելուց հետո), ինչպես նաև 200 SMS դեպի հայաստանյան բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն: Արցախյան անձնագիր ունեցող յուրաքանչյուր անձ Z սակագնային պլանն ակտիվացնելու համար կարող է ձեռք բերել միայն մեկ SIM քարտ: Սակագնային պլանին բաժանորդագրվելու համար կարելի է այցելել սպասարկման կենտրոն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |