Ռազմական դրությամբ պայմանավորված` բյուջեում փոփոխություններ կարվեն

Ռազմական դրությամբ պայմանավորված` բյուջեում փոփոխություններ կարվեն

PanARMENIAN.Net - Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված բյուջեում փոփոխություններ կկատարվեն։ Ռազմական գործողություններով պայմանավորված սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով Կառավարությունը ռազմական դրություն հայտարարելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։

Դրա նպատակն է ՀՀ ԶՈւ և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծել։

2020-ին ապրիլ ամսին, հաշվի առնելով կորոնավիրուսի արագ տարածումը և դրա՝ սպասվող տնտեսական և հարկաբյուջետային հետևանքները, բյուջեում իրականացվել էին համապատասխան փոփոխություններ: Նշվում է, որ 2020-ի տնտեսական անկումը, հետևաբար նաև հարկաբյուջետային ցուցանիշների վատթարացումը՝ մասնավորապես հարկային եկամուտների անկումը, պետական բյուջեի պակասուրդի մեծացումը և կառավարության պարտքի աճը, կլինեն ավելի մեծ, քան այն ցուցանիշները, որոնք ընկած են ապրիլ ամսին իրականացված օրենսդրական փոփոխությունների հիմքում:

Ռազմական գործողությունների ակտիվացումը և ռազմական դրությունը նույնպես կունենան բացասական ազդեցություններ տնտեսական ակտիվության վրա: Մասնավորապես, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաև անորոշությունների և ռիսկերի աճ: Արդյունքում, 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց:

Տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները կնվազեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ի նվազումը, հետևաբար տեղի կունենա հարկեր/ՀՆԱ-ի անկում՝ մոտ 0.3 տոկոսային կետի չափով: Անվանական ՀՆԱ-ի, ինչպես նաև հարկեր/ՀՆԱ-ի նվազման պայմաններում, սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---