3 հոկտեմբերի 2020 - 10:58 AMT
Հովհաննիսյան․ Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլև տարածաշրջանի ճակատագիրը

Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլև տարածաշրջանի ճակատագիրը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում հոկտեմբերի լույս 3-ի գիշերվանից ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ, արդեն 3 ինքնաթիռ է խոցվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։