ԱԱԾ-ի փաստերը՝ ԼՂ դեմ պատերազմին մասնակցող Թուրքիայի և վարձկանների մասին

ԱԱԾ-ի փաստերը՝ ԼՂ դեմ պատերազմին մասնակցող Թուրքիայի և վարձկանների մասին

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը փաստեր է ներկայացնում ռազմական գործողություններում Թուրքիայի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ:

Հրապարակված տեսանյութում ներկայացված է նաև թուրքերի և ահաբեկիչների խոսակցությունների վերծանումը։

Մինչև այդ համացանցում է հայտնվել ենթադրաբար Ադրբեջանի կողմից կռվող արաբ վարձկաններից առաջին տեսանյութը, որն ապացուցում է տեղեկությունները, թե ադրբեջանական կողմից Մերձավոր Արևելքից եկած վարձկաններ են կռվում։ Հետազոտող Էլիզաբեթ Ցուրկովը պարզել է, որ վարձկանը 23-ամյա Մուսթաֆա Կանտին էլ «Ալ-Համզա» դիվիզիայի անդամներից։ Նա կռվում է 14 տարեկանից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---