Փաշինյանը՝ ՌԴ-ի օգնության մասին․ Պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքերում՝ կկատարի պարտավորությունը

Փաշինյանը՝ ՌԴ-ի օգնության մասին․ Պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքերում՝ կկատարի պարտավորությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան, և կա հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գերմանական «Բիլդ» պարբերականին հարցազրույցում:

«Դրանք պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և համոզված եմ, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի»,-ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսական բանակից օգնության հնարավորության մասին հարցին։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության թեմայով Եվրոպայից ակնկալիքներին՝ Փաշինյանը նշել է, որ սպասում է ավելի շատ աջակցություն, ավելի հստակ հայտարարություններ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---