Ալիևը հայտարարել է, թե Թուրքիան պետք է մասնակցի ԼՂ խնդրի կարգավորմանը

Ալիևը հայտարարել է, թե Թուրքիան պետք է մասնակցի ԼՂ խնդրի կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Թուրքիան պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այդ մասին Ալիևն ասել է թուրքական TRT Haber հեռուստաալիքին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքիան անպայման պետք է ներկա լինի հակամարտության խաղաղ կարգավորման հետագա գործընթացում։ Թուրքիան կարևոր դերակատար է տարածաշրջանում, Ադրբեջանի հարևանն է, Հայաստանի հարևանն է։ Հետագա խաղաղ գործընթացում, իսկ այն լինելու է, Թուրքիայի դերը, ըստ իս, շատ կարևոր է»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---