Միրզոյան․ ՌԴ-ն տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

Միրզոյան․ ՌԴ-ն տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

PanARMENIAN.Net - Հայաստանի բարեկամները և, առաջին հերթին՝ Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ վերադառնում է Ստեփանակերտից։

«Մեր 18-20 տարեկանները հրաշքներ են գործում։ Ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։ Մատակարարումներն ապահովվում են։ Միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է»,-գրել է Միրզոյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---