ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել աշխարհին՝ նպաստել կրակի դադարեցմանը Ղարաբաղում

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել աշխարհին՝ նպաստել կրակի դադարեցմանը Ղարաբաղում

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղր Անտոնիո Գուտերեշը կոչ է արել տարածաշրջանային և միջազգային դերակատարներին օգնել շտապ դադարեցնել կրակը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Այդ մասին տեղեկացրել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարկը։

Գուտերեշը դատապարտել է շարունակվող բախումները Ղարաբաղում` չնայած միջազգային հանրության բազում կոչերին։ Նա նաև մեծապես մտահոգված է բնակելի թաղամասերի հրետակոծման մասին հաղորդագրություններով, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,-ասել է Դյուժարիկը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---